Նշեք Ձեր հեռախոսահամարը հետադարձ կապի համար։
ՄԵՆՔ ՄԻՇՏ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ՝

+374 99 995819
 

ԱՐՏԱԴՐԱՆՔ՝ ԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՄՔԻՑ...

ՄԵՆՔ ԵԿԵԼ ԵՆՔ |

մեր մասին
մեր մասին
«ԶՈՒԼԱԼ ԱԳՐՈ» ընկերությունը հիմնադրվել է 2018թ. Հայաստանում:
Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունն օրգանական, կենսաբանական, մանրէակենսաբանական պարարտանյութերի և բուժանյութերի տեխնոլոգիաների մշակումը, ստեղծումն ու արտադրության կազմակերպումն է՝ նորարարությունների ներդրմամբ:
Մեր գերնպատակը գյուղատնտեսության ոլորտում բուսաբուծության մշակության կազմակերպումն է առանց քիմիկատների և հանքային նյութերի, առանց թույների և արհեստածին հավելումների, ինչպես նաև էկո-գյուղմթերքի շնորհիվ առողջ ապրելակերպի տարածմանը նպաստելն ու խթանելը՝ նպատակուղղված լինելով լուծել բնապահպանական և էկոլոգիական բնույթի արդի խնդիրները: Կազմակերպությունն իր առջև նպատակ է դրել իր ներդրումն ունենալ ՀՀ տարածքում գյուղատնտեսական գործունեություն ծավալող յուրաքանչյուր անհատի, ֆերմերի և գյուղատնտեսի տնտեսության զարգացման գործընթացում: Մենք ընձեռում ենք հնարավորություն նվազագույն ծախսերով հասնել առավելագույն գյուղատնտեսական արդյունքի: Մեր ընկերությունը, որպես տեղական արտադրող, իր նպատակներից է համարում նաև հետվաճառքային սպասարկումը՝ ապահովելով հաճախորդների և գործընկերների սպասարկման լավագույն որակ:
Կազմակերպությունը ցուցաբերում է խիստ անհատական մոտեցում՝ ցանկացած հաճախորդի պահանջներին համապատասխան: Ունենալով պրոֆեսիոնալ և գիտակ թիմ, «ԶՈՒԼԱԼ ԱԳՐՈ»-ն վստահ քայլերով մուտք է գործում տեղական գյուղատնտեսական միջավայր՝ մատուցելով պրոֆեսիոնալ խորհրդատվություն:

Հարգանքներով՝
«ԶՈՒԼԱԼ ԱԳՐՈ» ղեկավարություն:

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱԿՑԻԱ
ԾԱՌԵՐԻ ՊԱՐԱՐՏԱՑՄԱՆ ԿՈՄՊԼԵՔՍ ՓԱԹԵԹ ԿԵՍ ԳՆՈՎ

արտադրանք
արտադրանք
ԿԱԼԻՈՒՄԻ ՀՈՒՄԱՏ
3000
AMD
3850
AMD
Տեսակ
Ծավալ
Քաշ

«ԶՈՒԼԱԼ ԿԱԼԻՈՒՄԻ ՀՈՒՄԱՏ» էկոլոգիապես մաքուր, ունիվերսալ, հումինաթթվային պարարտանյութ է՝ հագեցած միկրոտարրերով:

Համարվում է հավելյալ պարարտացման՝ բնական եւ անվնաս միջոց: Օժտված է արագ յուրացման հատկությամբ, ակտիվորեն նպաստում է բույսերի դիմադրողականության բարձրացմանը: Ունի ծախսի նորմավորում՝ արմատային եղանակով՝ 1լ 200 քմ-ի, տերեւային եղանակով՝ 1լ 250լ ջրի հաշվով:

Չունի կողմնակի էֆեկտներ, սպասման ժամկետ։ Անվտանգ է մարդկանց, կենդանիների եւ շրջակա միջավայրի համար: Համատեղելի է այլ ագրոքիմիկատների և պեստիցիդների հետ:

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

Գյուղատնտեսության ոլորտում ցանկացած գործունեություն ծավալող բոլոր այն անհատների, գյուղատնտեսների, ֆերմերների, կազմակերպությունների, ով անտարբեր չէ անթրոպոգեն և բիոտիկ գործոնների արդյունքում բնական միջավայրի փոփոխության, բնության կառուցվածքի և ֆունկցիայի խախտման, ինչպես նաև այլհավասար երևույթների հանդեպ։

ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ

Բազմահազար հաճախորդների արդարացված սպասելիքներ...
ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐ

Բազմահազար հաճախորդների արդարացված սպասելիքներ...

  • ԲԻՈ
    Էկոլոգիապես մաքուր բարձրորակ արտադրանք՝ հարստացված օգտակար միկրոօրգանիզմներով:
  • 95%
    Մշտապես կենսակայուն միկրոօրգանիզմներով վերամշակված սննդատարրերի 95%-ով յուրացում մշակաբույսի կողմից:
  • NPK
    Օգտակարության բարձր մակարդակ ունեցող, բացառապես օրգանական միացություններ՝ հողի և մշակաբույսի որակի բարելավման համար:
  • ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
    ԻՍՕ, ԳՕՍՏ, ԳՕՍՏ Ռ ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացում:
  • ՎԻՏԱՄԻՆՆԵՐ
    Հողի և բերքառատության համար անհրաժեշտ բազմաթիվ սննդատարրեր (E, B1, B2, B3, B4, B5, B6, B7, B12, H, K, PP վիտամիններ) և միներալներ,
    ամինաթթուներ:
  • ԹՈՒՆԱՎՈՐ ՉԷ
    Բնապահպանական միջոց՝ բացարձակ անվտանգ մարդկանց, կենդանիների, թռչունների, հողաբնակ միկրոօրգանիզմների, բնության և շրջակա միջավայրի համար:
  • 2-3 ՏԱՐԻ
    Օժտված է երկարակեցության հատկանիշով՝ 2-3 տարի ժամկետով:
  • ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏ
    Պիտանելիության ժամկետն անսահմանափակ՝ մշտապես կենսակայուն և ակտիվ միկրոօրգանիզմների շնորհիվ:

ԻՆՉՈՒ՞ ՄԵՆՔ
Մեր արտադրության հումքը ԳԻՏՈԻԹՅՈՒՆՆ է...
ԻՆՉՈՒ՞ ՄԵՆՔ
Մեր արտադրության հումքը ԳԻՏՈԻԹՅՈՒՆՆ է...

  • Մշտապես վերահսկվող էկոլոգիապես բարձր որակ;
  • Մինիմալ ծախս՝ մաքսիմալ արդյունք;
  • Մշակաբույսերի աճի և զարգացման ժամկետների կրճատում;
  • Հողի և բերքատվության որակի բարելավում;
  • Օրգանական գյուղատնտեսության խթանում;
  • Քաղցկեղածին բջիջների և վնասատուների չեզոքացում;
  • Բալանսավորված սննդարար տարրերի համակցություն

ՓԱՍՏԱՑԻ ՏՎՅԱԼՆԵՐ
Մեր գերագույն ձեռքբերումը հավատարիմ հաճախորդների վստահությունն է...
ՓԱՍՏԱՑԻ ՏՎՅԱԼՆԵՐ
Մեր գերագույն ձեռքբերումը հավատարիմ հաճախորդների վստահությունն է...
5 000
Ավելի քան 5 000 գոհունակ
հաճախորդների բանակ
5
Իրացում ԵԱՏՄ 5 անդամ պետություններում
1
Իր տեսակով և որակով առաջինն ու միակը Հայաստանում

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Այս բաժնում գտեք ամենատարածված հարցերի պատասխանները․․․
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Այս բաժնում գտեք ամենատարածված հարցերի պատասխանները․․․

ԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏ.
Բնությունն ունի իր անքակտելի օրենքները, որոնց դեմ յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ունի իր պայքարի միջոցներն ու ունակությունները: Չի կարելի մոռանալ, որ գիշատիչների զոհ են դառնում իրենցից ֆիզիկական հատկանիշներով թույլ, տկար և հիվանդ կենդանիները: Վերոնշյալ օրենքը գործում է նաև բույսերի մոտ: Վերջիններիս պարգևելով բարձր իմունիտետ, ցանկացած վտանգ դառնում է անզոր և անկարող, քանի որ վնասատու բջիջների դեմ պայքարելու համար բույսերը ձեռք են բերում հզոր զենք՝ ֆիտոնցիդ: Այսպիսով, բույսերի առողջ մշակումը և օրգանական պարարտացումը դա նրանց մարտական ֆիզիկական հատկանիշներ ընծայելու և գիշատիչների դեմ պայքարելու գրագետ և հզոր զենք է:
ԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏ.
Բնությունն ունի իր անքակտելի օրենքները, որոնց դեմ յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ունի իր պայքարի միջոցներն ու ունակությունները: Չի կարելի մոռանալ, որ գիշատիչների զոհ են դառնում իրենցից ֆիզիկական հատկանիշներով թույլ, տկար և հիվանդ կենդանիները: Վերոնշյալ օրենքը գործում է նաև բույսերի մոտ: Վերջիններիս պարգևելով բարձր իմունիտետ, ցանկացած վտանգ դառնում է անզոր և անկարող, քանի որ վնասատու բջիջների դեմ պայքարելու համար բույսերը ձեռք են բերում հզոր զենք՝ ֆիտոնցիդ: Այսպիսով, բույսերի առողջ մշակումը և օրգանական պարարտացումը դա նրանց մարտական ֆիզիկական հատկանիշներ ընծայելու և գիշատիչների դեմ պայքարելու գրագետ և հզոր զենք է:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ․
Հարգելի այցելուներ և հաճախորդներ, դիմումների և հարցերի, ինչպես նաև առաջարկությունների և բողոքների համար կարող եք լրացնել հայտ:
Շնորհակալություն:
* Սեղմելով ՈՒՂԱՐԿԵԼ կոճակը Դուք ընդունում եք կայքի օգտագործման պայմանները։
ՀՀ, Արմավիր/ Արարատ/ Կոտայք
Հեռ. +374 99 995819
E-mail: info@zulal.su