Նկարագրություն

«ԶՈՒԼԱԼ Ա.Վ. ԱԿՏԻՎ» հեղուկ կենսապարարտանյութն էկոլոգիապես մաքուր, ձկան թափոնների վերամշակման արդյունքում ստացված բարձրորակ պարարտանյութ է։ Պարարտանյութը նախատեսված է միայն արմատային/կաթիլային եղանակով սնուցման համար: Նպատակային նշանակությունը՝ պտղի խոշորացում, բերքատվության մակարդակի բարձրացում, նվազ ֆոսֆորային միջավայրի վերականգնում, հագեցում: Այն իր բնույթով համարվում է ունիվերսալ, քանի որ նախատեսված է բոլոր տեսակի մշակաբույսերի պարարտացման համար, օժտված է հողում առկա կամ թերի սննդատարրերի կենսախթանիչ, վերականգնող, հարստացնող հատկություններով, ակտիվորեն նպաստում է պտղի քաշաճին: Չունի կողմնակի էֆեկտներ, սպասման ժամկետ։ Համատեղելի է այլ ագրոքիմիկատների և պեստիցիդների հետ:

  • Լրացնում է հողում առկա մակրոտարրերի պակասը,
  • Հագեցնում է ֆոսֆորային անբավարարությունը,
  • Պաթոգեն ֆլորայի բացակայություն,
  • Պայթյունավտանգ չէ,
  • Չի խաթարվում, դեֆորմացիայի չի ենթարկվում,
  • Չի պարունակում պաթոգեն ֆլորա
  • Անվտանգ է օգտագործման համար,
  • Չունի կողմնակի էֆեկտներ