Անասնագոմերում, բաց եւ փակ տարածքներում աղտոտիչների չեզոքացման, պաթոգեն ֆլորայի և տհաճ հոտի վերացման նպատակով, հարկավոր է ժամանակ առ ժամանակ կատարել օդամաքրման (խոնավեցման), ախտահանման աշխատանքներ ցողման միջոցով, հետևյալ մեխանիզմով՝
Թռչնաբուծարաններ՝ Պատրաստել 1:10-1:20 հարաբերակցությամբ ջրալուծույթ և խոնավեցնել տարածքը՝ առանց թռչունների տարհանման: Ցողման աշխատանքները կատարել յուրաքանչյուր 7-10-րդ օրը:
Խոզաբուծարաններ. Պատրաստել 1:30 հարաբերակցությամբ ջրալուծույթ և խոնավեցնել օդը, պատերը, հատակը, առաստաղն՝ առանց կենդանիների տարհանման: Մաքրման աշխատանքները կատարել յուրաքանչյուր 10-րդ օրը:
Անասնաբուծարաններ. Պատրաստել 1:30 հարաբերակցությամբ ջրալուծույթ և խոնավեցնել օդը, պատերը, հատակը, առաստաղն՝ առանց կենդանիների տարհանման: Մաքրման աշխատանքները կատարել յուրաքանչյուր 15-րդ օրը:
Անհրաժեշտության դեպքում առաջին 14 օրերի ընթացքում ավելի հաճախակի կատարել օդամաքրման աշխատանքներ:
Վերադառնալ նկարագրության էջ |