«ԶՈՒԼԱԼ» օրգանական պարարտանյութն էկոլոգիապես մաքուր, օգտակար միկրոօրգանիզմներով հարստացված բարձրորակ պարարտանյութ է, որը ստացվում է օրգանական թափոնների (թռչնաղբ, գոմաղբ) վերամշակման արդյունքում: Այն ապահովում է հիմնային և թթվային հավասարակշռություն, հողի անհրաժեշտ խոնավություն և թթվայնություն, բարձրորակ բերքատվություն, օրգանական և գրագետ սնուցում, նպաստավոր պայմաններ հողի և բույսի ճիշտ զարգացման և նյութափոխանակության բարձրացման համար։ Էականորեն կրճատում է բերքի հասունացման ժամկետները, պայքարում է միկրոֆլորայի անբարենպաստ գործոնների, մի շարք հիվանդությունների դեմ, բարձրացնում է հողի և մշակաբույսերի դիմադրողականությունը:
- Էկոլոգիապես մաքուր է,
- Պարունակում է բոլոր անհրաժեշտ սննդատարրերը,
- Բարելավում է հողի կառուցվածքը,
- Նպաստում է հումուսային շերտի վերականգնման գործընթացին,
- Պաթոգեն ֆլորայի բացակայություն,
- Թունավոր չէ,
- Պայթյունավտանգ չէ,
- Չի խաթարվում, դեֆորմացիայի չի ենթարկվում,
- Չի պարունակում պաթոգեն ֆլորա
- Բացարձակ անվտանգ է օգտագործման համար,
- Չունի կիրառման սահմանափակումներ, հակացուցումներ և կողմնակի էֆեկտներ