Նկարագրություն

«ԶՈՒԼԱԼ ԷՔՍՏՐԱ ՀԵԼՓ» էկոլոգիապես մաքուր, մանրէաբանական ծագման, կենսաբանական ինսեկտոֆունգիցիդ է, որը նախատեսված է վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու համար։ Ինսեկտոֆունգիցիդի ազդող նյութը Lecanicillium lecanii В-80 էնտոմոպաթոգեն սունկն է:
Սնկերի կողմից սինթեզված միջատասպան մետաբոլիտները ներառում են սպիտակուցային բնույթի միացություններ (բասիանոլիդ, բովերիցին, աֆիդոկոլին), օրգանական թթուներ, ֆոսֆոլիպիդներ և թունավոր տերպենոիդների հետ կապված միացություններ: Մետաբոլիտները ոչնչացնում են միջատների ամբողջականությունը և այդպիսով արգելափակում սպիտակուցների և նուկլեինաթթուների սինթեզը:
«Էքստրա Հելփ» կենսաբանական ֆունգիցիդը նախատված է լվիճի, թրիփսի, սպիտակաթեւիկի դեմ պայքարի համար:
Համարվում է վնասատուների դեմ պայքարի միջոցառում՝ բնական եւ անվնաս եղանակով: Օժտված է արագ ներգործության հատկությունով, ակտիվորեն նպաստում է վնասատուների եւ միջատների ոչնչացմանը:
Չունի կողմնակի էֆեկտներ, սպասման ժամկետ։ Անվտանգ է մարդկանց, կենդանիների եւ շրջակա միջավայրի համար: Համատեղելի է այլ ագրոքիմիկատների և պեստիցիդների հետ:

Նախատեսված է հետյալ վնասատուների դեմ պայքարի նպատակով՝


  • Լվիճ
  • Թրիփս
  • Սպիտակաթեւիկ
  • Ցեց