Հատապտղային բույսերը վայրի և մշակովի բազմամյա բույսեր են (թփեր, կիսաթփեր, խոտաբույսեր), որոնցից ստացվում են ուտելի, հյութալի, չբացվող, բազմասերմ պտուղներ։
Հայաստանում մշակվում են ելակը, լտտենին, թթենին, բռինչը, շամբուկը, արոսենին, սնձենին, հապալասենին, սզնենին, ալոճենին, հաղարջենին, ժոխենին, մոշենին, մոռին, մորենին, մշենին, մնձենին, կոկռոշենին։ Բազմանում են վեգետատիվ բազմացման ճանապարհով։
Հատապտուղները պարունակում են օրգանական թթուներ, հանքային աղեր, շաքարներ, վիտամիններ, բուրավետ նյութեր։ Օգտագործվում են թարմ և վերամշակված (խյուս, հյութ, ռուփ, ցքի, օշարակ, ժելե, մարմելադ, մուրաբա, մաթ, պաստեղ, աղանդերային գինի, լիկյոր), հրուշակեղենի և զովացուցիչ ջրերի արտադրություններում, իսկ որոշ տեսակներ՝ բժշկության մեջ։
Խոնավասեր են, ջերմության նկատմամբ պահանջկոտ չեն։ Բազմանում են վեգետատիվ ճանապարհով։ Բերքատվությունը համեմատաբար բարձր է։ Հայաստանում՝ Ատեփանավանի, Կիրովականի, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Շամշադինի, Կապանի անտառներում աճում են մորու, մոշենու, ելակի, հաղարջենու և կոկռոշենու լավագույն տեսակներ։