ՍԻՆՁ

1
Բնութագիր
Սինձը, այծամորուս կամ քոշմորուք, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա, կաթնանման հյութ պարունակող խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով 84) տեսակ
2
Նկարագիր
Ցողունն ուղիղ է (բարձրությունը՝ 10–60 սմ)։ Տերևները հերթադիր են, նշտարաձև կամ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ լեզվակավոր, սովորաբար՝ դեղին, հազվադեպ՝ ծիրանագույն, մանուշակագույն։ Պտուղը երկարավուն, իլիկաձև, սպիտակ, թափվող փուփուլով սերմիկ է։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում ստեղծվել են սնձի տնկադաշտեր։
3
Տարածում
Սնձի տեսակներով առանձնապես հարուստ են Միջին Ասիան և Կովկասը։
ՀՀ-ում հանդիպում է 10 տեսակ՝ հացազգատերև, մարգագետնային, արևելյան, Սոսնովսկու և այլն։ Առավել տարածված է հացազգատերև սինձը, աճում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում՝ մարգագետիններում, տափաստաններում, անտառի բացատներում, չոր, քարքարոտ լանջերին, աղբոտ վայրերում։