ԱԶՆՎԱՄՈՐԻ

1
Բնութագիր
Անտառային գետնամորին կամ սովորական գետնամորին մտնում է վարդազգիների ընտանիքի մեջ: Հայկական տարանուններն են` գետնաելակ, գետնաթութ, գետնամորուկ, իծամորի, մորի, վայրի ելակ:
2
Նկարագիր
Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույս է, 5-15 սմ բարձրությամբ: Տերևներն ունեն երկար կոթեր և բաղկացած են ատամնաեզր 3 տերևիկներից: Կոճղարմատը գորշ է, 1-2 սմ հաստության: Ծաղիկները հիմնականում երկսեռ են, սպիտակ կամ կարմրավուն: Պտուղները կլոր կամ կոնաձև են: Հասունանում են ծաղկելուց
1 ամիս հետո: Բույսը բազմանում է սերմերով և բեղիկներով: Յուրաքանչյուր բեղիկից աճում են 3-4 դուստր նոր արմատներ: Ծաղկում է մայիսից, ամբողջ ամռան ընթացքում, իսկ պտուղները հասունանում են մառան ամիսներին: Գետնամորին աճում է մարգագետիններում, մացառուտներում, անտառի բացատներում: Բույսը ցրտասեր է: Ցեղի անունը ծագել է լատիներեն «ֆրագարե» բառից, որը նշանակում է անուշահոտություն:
3
Քիմիական բաղադրություն
Գետնամորու պտուղները հայտանբերված է մինչև 6% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, սալիցիլաթթու, ֆոսֆորաթթու, խինինաթթու, պեկտինային և դաբաղիչ նյութեր, ֆլավոնային և անտոցինային մացություններ, ֆոլաթթու, եթերայուղ, C, B1, B2, PP վիտամիններ, կարոտին, կալցիումի, նատրիումի, կալիումի, մագնեզիումի, երկաթի, մանգանի, պղնձի, քրոմի, ալյումինի, կոբալտի և այլ միկրոտարրերի աղեր, կարմիր պիգմենտ: Սերմերը հարուստ են ճարպայուղով, տերևները C վիտամինով, իսկ արմատները և կոճղարմատը՝ տանինով: Բույսի մեջ հայտանբերված է ֆրագարին գլիկոզիդը: