Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ (կիտրոնա-, խնձորա-, կապրոնա-, սալիցիլաթթու և այլն), ներկանյութ (պեկտին), վիտամին C, աղանյութեր և այլն, սերմերը՝ ճարպայուղեր և այլն։ Մոռի պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից՝ C, B խումբ, շաքարներից՝ սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա, նաև դաբաղանյութեր, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ։ 100 գրամ պտուղը յուրացվելով օրգանիզմում տալիս է 41 կկալ էներգիա։