ԵԼԱԿ

1
Բնութագիր
Ելակը (գետնաելակ անանասի), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ է։ Բարձրությունը՝ 30-35 սմ։ Տերևները եռաբլթակ են, խոշոր, բաց կանաչ, կնճռոտ։ Ծաղիկները սպիտակ են։ Պտուղը քաղցր, անանասահամ և յուրահատուկ բուրմունքով, բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն նաև սպիտակ հյութալի հատապտուղ է։ Սերմերը մանր են, դեղին՝ դասավորված պտղի մակերեսին։ Հարուստ է վիտամիններով, թթուներով, շաքարներով և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված։ Մշակվում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։
2
Նկարագիր
Խոշոր եռակի տերևներն աճում են 20-25 սմ բարձրության վրա: Ծաղիկները սովորական հինգ թերթիկներց կազմված սպիտակ ծաղիկներ են, որոնք պատված են երկշերտ կանաչ հիմնային «վահանիկներով»: Շատ են առէջներն ու վարսանդները: Ծաղիկների համար նվազագույն դիմանալու ջերմաստիճանը 1,5°С է: Բանջարեղենի պտուղները կոչվում են հատապտուղներ: Նախնական պտուղները (ընձյուղ)` փոքր, դարչնագույն պտուղ է, մակերեսին փոքր-ինչ մազիկներով: Հատապտուղները սովորաբար կարմիր են (տարբեր երանգների), երբեմն վարդագույն կամ սպիտակ, կարմրավուն։
3
Քիմիական բաղադրություն
Թարմ պտուղների քիմիական բաղադրությունը միջինում (% -ով)՝ ջուր (80-90), շաքար (4,5-10), թթուներ (0,8-1,6), ազոտային (0,9-1,2), պեկտինային (1.0-1.7), տանինային (0.16-0.25) նյութեր, մանրաթել (1.0-1.6), զոլա (0.4-0.8), վիտամին C (50-80 մգ): Կան նաև սորտեր, որոնք բերված են դեկորատիվ նպատակներով, օրինակ` վարդագույն ծաղիկներով ելակները: