1,5-2,5 մ բարձրությամբ թփեր են։ Տերևները պարզ են, 3-5 բլթականի, ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, հաճախ երկսեռ, հազվադեպ բաժանասեռ և երկտուն։ Պտուղը հատապտուղ է՝ սև, կարմիր և այլ գույնի, թթվաշ։ Հաղարջենին խոնավասեր է, բազմանում է սերմերով և արմատային մացառներով։ Պտուղները բուրավետ են, պարունակում են շաքարներ, թթուներ, վիտամիններ, պեկտինային նյութեր, ներկանյութեր, օգտագործվում է ինչպես թարմ այնպես էլ վերամշակված վիճակում: Հաղարջենին խոնավասեր է, բազմանում է սերմերով և արմատային մացառներով։