Որպես հիմնական պարարտացում, վարին զուգահեռ եւ նախացանքային փուլում ստեղծում է նպաստավոր պայմաններ՝ բույսի գրագետ աճեցման և անհրաժեշտ սննդատարրերի կլանման համար: Կիրառելի է միջինացված 1,0-2,5 տ/հա հաշվով՝ կախված հողի ֆիզիկամեխանիկական կազմի եւ կառուցվածքային առանձնահատկություններից: Կիրառման եղանակն ու ծախսի նորմաները կարող են փոփոխվել՝ կախված պարարտացման ենթակա հողատեսքից, հողակլիմայական եւ ագրոկլիմայական պայմաններից, մշակաբույսի տեսակից, ֆենոլոգիական փուլերից, կենսագործունության փուլին համապատասխան ֆիզիկական վիճակից, ինչպես նաեւ նախկինում իրականացված պարարտացման, բույսերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներից՝ առկայության դեպքում:
Վերադառնալ նկարագրության էջ |