«ՕՐԳԱՆՈՀԵՂՈՒԿ ԶՈՒԼԱԼ» հեղուկ կենսապարարտանյութն էկոլոգիապես մաքուր, օգտակար միկրոօրգանիզմներով հարստացված բարձրորակ պարարտանյութ է։ Այն իր բնույթով համարվում է ունիվերսալ, քանի որ նախատեսված է ցանկացած մշակաբույսի պարարտացման և սնուցման համար, օժտված է կենսախթանիչ, հավասարակշռող, բուժիչ և պաշտպանիչ հատկություններով, ակտիվորեն նպաստում է վնասատու միջատների ոչնչացմանը: Չունի կողմնակի էֆեկտներ, սպասման ժամկետ։ Համատեղելի է այլ ագրոքիմիկատների և պեստիցիդների հետ: 
  -  Էկոլոգիապես մաքուր է, 
-  Պարունակում է բոլոր անհրաժեշտ սննդատարրերը, 
-  Բարելավում է հողի կառուցվածքը,
- Թունավոր չէ,
-  Պայթյունավտանգ չէ,
- Անվտանգ է օգտագործման համար,
-  Չունի հակացուցումներ և կողմնակի էֆեկտներ