Թզենու մշակում

ԹԶԵՆԻ

Թզենին թթազգիների ընտանիքի մերձարևադարձային պտղատու, տերևաթափ ծառ կամ թուփ։ Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին լեռնային գոտիներում։ Մշտականաչ (հազվադեպ՝ տերևաթափ) ծառեր և թփեր են, երբեմն մագլցող լիաններ։
Աճում է կրահողերում, քարքարոտ, ժայռոտ, արևահար լանջերին, կիրճերում, գետահովիտներում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հզոր արմատային համակարգով, տերևաթափ, խիտգնդաձև կամ լայնբրգաձև սաղարթով, կաթնանման հյութ պարունակող բույս է։ Ցողունի բարձրությունը 5-12 մ է։ Տերևները խոշոր են, բլթակավոր, խորը կտրտված, վերևից՝ կոշտ, խորդուբորդ, մուգ կանաչ, ներքևից՝ թավոտ, մոխրականաչ։ Երկտուն է, բաժանասեռ (լինում են նաև միատուն)։ Ծառերի բարձրությունը մինչև 40 մ է, տրամագիծը՝ 3-5 մետր, հաճախ հիմքի մոտ տախտականման արմատներ են առաջացնում։ Շատ տեսակներ իրենց կյանքն սկսում են որպես էպիֆիտներ, հետո միայն առաջացնում գետնին հասնող հավելյալ արմատներ, որոնք վերածվում են հսկայական սաղարթը պահող հենասյուների։ Որոշ էպիֆիտ տեսակների օդային արմատները փաթաթվելով տեր-ծառին սպանում են նրան։ Տերևները սովորաբար ամբողջաեզր են, մինչև 60-70 սմ երկարությամբ։
Արական իգական ծաղիկները հավաքված են տանձանման, երբեմն՝ գնդաձև ծաղկաբույլերում։ Փոշոտումը խաչաձև է, կատարվում է փոքրիկ միջատի՝ բլաստիֆագի միջոցով։ Պտուղներն ընկուզիկներ են, առաջանում են պտղակալից և նրա մեջ գտնվող սերմերից։ Պտղաբույլերը գնդաձև են, տանձանման, կանաչավարդագույն, սևավարդագույն, դեղնավարդագույն։ Որոշ սորտեր պտուղ են առաջացնում առանց փոշոտման՝ կուսածնությամբ։

Բազմացում․
Բազմանում է սերմերով, արմատային մացառներով, անդալիսով, կտրոններով։ Ջերմասեր և երաշտադիմացկուն է։ Պտղաբույլը պարունակում է շաքարներ (12-23%), պեկտինային նյութեր (0,5-4,2 %), օրգանական թթուներ (մինչև 1 %), վիտամիններ, հանք, աղեր, սպիտակուցներ, օսլա և այլն։


Կիրառություն․
Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակած (մուրաբա, ջեմ, պովիդլո, կոմպոտ, չիր և այլն), բնափայտը՝ փայտագործության և խառատագործության մեջ։ ՀՀ-ում մշակվում է Տավուշի և Սյունիքի մարզերում, Արարատյան դաշտում, Երևանում, Հրազդան գետի հովտի այգիներում (ձմռանը ծածկելու դեպքում)։ Բույսի բոլոր մասերը կաթնահյութ են պարունակում։ Ծաղիկները փոքր են, մեծ մասամբ միասեռ, զարգանում են յուրահատուկ, գնդաձև կամ տանձաձև, գագաթին ճեղք ունեցող ծաղկաբույլի ներքին մակերևույթին։ Փոշոտումը կատարվում է թաղանթաթևավոր միջատների միջոցով։ Որոշ տեսակների (թզենի, ժանտաթզենի) պտղաբույլերն օգտագործվում են սննդում։ Շատ տեսակների կաթնահյութը կաուչուկ է պարունակում, որը, սակայն, արդյունաբերական նշանակություն չունի։