Թթենին լայն տարածում ունի Հայաստանում և Արցախում, այն նաև աճում է Ռուսաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում:
Երիտասարդ տարիներին արագ աճող ծառ է, սակայն աստիճանաբար դանդաղեցնում է աճը և հազվադեպ է աճում 10-15 մետրից ավել: Տերևները հաջորդական են, պարզ, հաճախ բահաձև, հատկապես երիտասարդ թուրմերի վրա, ծայրերից ատամնավոր։
Պտուղը
Բարդ պտուղ, բաղկացած ողնաձողից, աճած շրջծաղկից մսային, 2-3 սմ երկարությամբ, կարմիրից մուգ մանուշակագույն : Հայաստանում նաև լայն տարածված է սպիտակ տեսակը, ուտելու համար պիտանի՝ որոշ տեսակներ քաղցր են և ունեն հաճելի բուրմունք: Թթենին ապրում է մինչև 200 տարի, հազվադեպ մինչև 300-500 տարի:
Երևանում պտուղը հասունանում է մայիսի կեսերից հունիսի կեսերը, որոշ մուգ սև կարճահասակ տեսակը պտղաբերում է հունիսի կեսերից մինչև օգոստոս: Հասունանում է նաև ավելի սառը կլիմայական գոտիներում՝ օրինակ Սևանա լճի շրջակայքում՝ հասունանալով օգոստոս-սեպտեմբերին:
Կիրառությունը
Հայաստանում թթենու պտուղը՝ թութը, օգտագործում են որպես թեթև ամառային սնունդ: Պատրաստում են դոշաբ: Հայտնի է «Ղարաբաղի թթի օղին»: Թթենու տերևները մետաքսի թրթուռի սնունդ են հանդիսանում, որի շերամից պատրաստում են մետաքս: Արցախում հայտնի են մետաքսի պատրաստման ձեռներեցներ: Թթենին օգտագործում են երաժշտական գործիքներ պատրաստելիս: