Սերկևիլենու մշակում

ՍԵՐԿԵՎԻԼԵՆԻ

Սերկևիլի մշակությունը բազմադարյան պատմություն ունի, սակայն պտղամասի կոպտության պատճառով այդ կուլտուրան քիչ է տարածված։ Սերկևիլի նշւսնակությունը մեծ է պահածոների և հրուշակեղենի արտադրությւսն համար։ Պատրաստում են մուրաբա, դոնդող, ջեմ, կոմպոտ, հյութ, օշարակ, պաստեղ։
Սերկևիլի պտուղները փոխադրունակ են, ուշահաս, դիմացկուն, պահունակաթյունը մինչև 6 ամիս։ Ծառը սովորաբար ունի 4-5մ բարձրություն։ Բերքատվության է անցնում 3-4 տարեկանից և ամեն տարի պտղաբերում է՝ տալով բարձր բերք։ Ապրում է 30-40 տարի։ Բազմանում է կտրոններով, պատվաստով, անդալիսով և մացառներով։
Ցրտադիմացկանությունը խնձորենու և տանձենու համեմատ ցածր է։ Լավ է աճում հարուստ, բերրի և խոնավ հողերում։ Դիմացկուն է օդի ջերմության նկատմամբ, սակայն ջրասեր է և համեմատաբար աղադիմացկուն։ Աճում է ծովի մակերևույթից 1500-1700մ բարձրության վրա։
Սերկևիլենին ուշ է ծաղկում։ Երևանի պայմաններում՝ ապրիլի վերջին և մայիսի սկզբներին։ Պտուղները հասունանում են սեպտեմբերի 2-րդ տասնօրյակից մինչև հոկտեմբերի 2-րդ տասնօրյակը։ Միջին բերքը մեկ ծառից 50-150կգ է, առանձին դեպքերում՝ նույնիսկ 400կգ։