Մասրենու մշակում

ՄԱՍՐԵՆԻ

Մասրենին վարդազգիների ընտանիքի վայրի բույս, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության թփեր, երբեմն՝ ծառանմաններ, հազվադեպ՝ լիաններ։ Հայտնի են մոտ 350-400 տեսակներ։
Հիմնականում կանաչ, դարչնագույն կամ գորշ ընձյուղներով թփեր են՝ պատված փայտանման, ամուր, սուր, կեռ փշերով, բարձրություն՝ մինչև 2 (3) մ։ Տերևները հերթադիր են, բարդ, կենտփետրաձև, ատամևաեզր։ Ծաղիկները մեկական են կամ հովհանոցաձև ծաղկաբույլերում հավաքված, մասրենու ծաղիկն ունի 8 պսակաթերթ։, երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը բազմասերմ ընկուզիկ է, պտղաբույլը՝ մսալի, ոչ հյութալի, արտաքին մաշկը՝ կաշեկերպ, հաստ, կարմիր, վարդագույն, դեղնակարմրավուն և այլն։ Ունի անուշ, քաղցր բույր, առէջը գազարագույն է։ Պտուղը պարունակում է վիտամիններ (հատկապես՝ C), շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, հանքային տարրեր, եթերայուղեր և այլն։ Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր), յուղը կիրառվում է սնուցողական խոցերի, մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար։
Աշնանը մասրենու վրա նկատվում են նարնջագույն կամ կարմիր, հյութալի, կեղծ պտուղներ, որոնք առաջացնում են զզվելի համ, իսկ իսկական պտուղները մանր միասերմ ընկուզիկներ են, որոնք կարելի է օգտագործել որպես դեղամիջոց։
Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է լեռնալանջերին, անտառեզրերին, թփուտներում, բաց տարածքներում (900-2200 մ բարձրություններում) և այլն։
Մասրենու պտուղները պարունակում են 2-18% C վիտամին, վիտամիններ՝ P, B1, B2, K, E, պրովիտամին A, մինչև 24% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, անտոցիանաձին, պեկտինային և դաբաղիչ նյութեր։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը՝ նատրիում, կալիում, մագնեզիում, մանգան, ֆոսֆոր, երկաթ։
Բժշկության մեջ պտուղներն օգտագործում են որպես վիտամինային հումք (թուրմ, հյութեր և այլն), յուղը կիրառվում է սնուցող, խոցերի, մաշկ, որոշ հիվանդությունների բուժման համար։ Մասրենի օգտագործում են թարմ և վերամշակված (հյութ, օշարակ, կոմպոտ, պովիդլո, մուրաբա, կիսել և այլն)։ Ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության և բժշկության մեջ։ Մասրենի թուփը գեղազարդիչ է, ունի նաև հողապաշտպան և հակաէրոզային նշանակություն։