Կիտրոնի մշակում

ԿԻՏՐՈՆ

Օբսեկ, փոքր տեսակի մշտադալար մերձարևադարձային ծառ է, որը պատկանում է Rutaceae-ի ընտանիքին, ծնունդով Հարավային Ասիա, հիմնականում՝ Հյուսիսարևելյան Հնդկաստան: Ծառի էլիպսիդային դեղին պտուղը օգտագործվում է խոհարարական և ոչ խոհարարական նպատակներով, հիմանականում իր դեղին հյութի համար, որը ունի ինչպես խոհարարական, այնպես էլ մաքրման նպատակներով օգտագործում: Միջուկը և կեղևը նույնպես օգտագործվում են խոհարարության և պատրաստելու մեջ: Կիրոնի հյութը պարունակում է 5-6 % կիտրոնաթթու, մոտ 2,2 pH-ով, որը նրա տալիս է թթու համ: Կիտրոնի հյութի յուրահատուկ թթու համը այն դարձնում է խմիչքի և սննդի հիմնական բաղադրիչը, ինչպիսիք են՝ լիմոնադը և մրգային կարկանդակները:
Կիտրոնը վիտամին C-ի հարուստ աղբյուր է, որի 100գ․ օգտագործումը ապահովում է 64 % օրական նորմը: Այնուամենայնիվ այլ կարևոր սննդային աժեքները ունեն աննշան բովանդակություն:Կիտրոնները պարունակում են բազմաթիվ ֆիտոքիմիմիական նյութեր, այդ թվում՝ պոլիֆենոլներ, terpen-ներ և tannin-ներ։ Կիտրոնի հյութը պարունակում է մի փոքր ավելի շատ կիտրոնաթթու, քան լայմի հյութը (մոտ 47 գ/լ), մոտ երկու անգամ թուրինջի հյութի կիտրոնաթթու և մոտ հինգ անգամ` նարնջի հյութի կիտրոնաթթվի քանակով
Լիմոնի հյութը, միջուկը և կեղևը օգտագործվում են մի շարք սննդամթերքներում և խմիչքներում: Կիտրոնը ամբողջությամբ օգտագործվում է մարմելադ, կաթնաշոռ և կիտրոնի լիկյոր պատրաստելու համար: Կիտրոնի շերտի և միջուկի խառնուրդը օգտագործում են որպես զարդարանք սննդամթերքի և խմիչքի համար: Կիտրոնի պտղի կեղևի քերած հատվածի համը օգտագործվում է խմորի, պուդինգի, բրնձի և այլ ճաշատեսակների համը ավելացնելու համար:
Կիտրոնի հյութը օգտագործվում է լիմոնադի, զովացուցիչ ըմպելիքների և կոկտեյլների պատրաստման համար: Այն օգտագործվում է մարինացված ձկների համար, որտեղ նրա թթուները չեզոքացնում են ձկան ամինները`դրանք փոխելով թեթև աղերի:
Բարձրությունը 3-7 մ Է։ Սաղարթը լայն բրգաձև կամ օվալաձև Է՝ պատված դալար փշերով։ Տերևները՝ բաց կանաչավուն, ձվաձև կամ Էլիպսաձև, եզրերը՝ մանր ատամնավոր, ունեն յուրահատուկ հոտ։
Ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, բուրավետ, մեկական կամ զույգերով։ Պտուղը բազմաբուն հատապտուղ Է, օվալաձև կամ ձվաձև (մաշկը դեղին Է, հարթ կամ թույլ խորդուբորդ)։ Պտղամիսը մանր հատիկավոր Է՝ չկազմված 8-10 բաժիններից։ Պտուղները պարունակում են թթուներ (կիտրոնաթթու), շաքարներ, վիտամիններ։