Հողակլիմայական պայմանների նկատմամբ պահանջկոտ չլինելու շնորհիվ բալենին ամենատարածված պտղատու կուլտուրաներից է: Ցրտադիմացկուն է, վաղ պտղաբերող, լավ խնամքի պայմաններում ամեն տարի առատ բերք է տալիս,
պտղաբերում՝ 3-4 տարեկանից։ Կարող է աճել ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա։ Այդ իսկ պատճառով պտուղների հասունացումը երկարաձգվում է 2,5-3 ամիս։ Արարատյան դաշտավայրի պայմաններում պտուղները հասունանում են մայիսի 20-ից մինչև հուլիսի 20-ը, նախալեռնային գուտու՝ Աբովյանի, Աշտարակի, Նոյեմբերյանի շրջաններում՝ հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 5-ը, իսկ լեռնային գոտում՝ Սևանի, Կամոյի, Մարտունու, Վարղենիսի, Սիսիանի, Ստեփանավանի շրջաններում՝ հուլիսի 30-֊ից մինչև օգոստոսի 30-ը։
Բալենու պտուղները գնահատվում են իրենց վաղահասությամբ, տեխնոլոգիական և սննդային բարձր հատկանիշներով։ Բալից մուրաբա, կոմպոտ և չիր են պատրաստում։ Առավել տարածված են 4-ը՝ սովորական կամ թթու, տափաստանային, թավոտ և ավազաբալենի: Մշակվող սորտերի մեծ մասն ստացվել է առաջին 2 տեսակներից:
ՀՀ-ում հայտնի են բալենու 3 վայրի տեսակներ՝ մահալեբյան, մանրապտուղ և ալեհեր: Մշակվում է սովորական բալենին: Տեղական սորտերը հատուկ անուններ չունեն, կոչվում են իրենց աճման վայրի անունով, այն է՝ Երևանի, Մեղրիի, Քանաքեռի, Սիսիանի և այլն։