Ծաղկակաղամբի մշակում

1
Ծաղկակաղամբի մշակությունը
Արարատյան հարթավայրի պայմաններում ծաղկակաղամբը մշակում են երկու ժամկետներում` վաղ գարնանը (սածիլումը ապրիլի առաջին տասնօրյակում) և աշնանը, որի սածիլումը կատարվում է կրկնացան նպատակով, վաղահաս կարտոֆիլի, դդմիկի, լոբու ազատված տարածություններում` հուլիսի կեսերին: Ծաղկակաղամբի մշակության հիմնական աշխատանքները նույնն են, ինչ որ գլուխ կաղամբինը, ավելացրած` գլուխ ստանալու շրջանում պարբերաբար գլուխը տերևներով ծածկելը, բերքի ապրանքային տեսքը չկորցնելու նպատակով:
2
Ծաղկակաղամբի բերքհավաքը
Ծաղկակաղամբի բերքը պետք է հավաքել պարբերաբար` ըստ գլխիկների հասունացման, պահպանելով տերևների մի մասը, որպեսզի կտրած գլխիկը շուտ չթառամի: