Վաղահաս սորտերը սածիլում են 60x60սմ, միջահասները` 70x70սմ և ուշահասները 80x80սմ հեռավորությամբ: Միաշարք սածիլման դեպքում վաղահաս սորտերի համար միջշարքային տարածությունները վերցնում են 50-60սմ, բույսը բույսից` 30սմ հեռավորությամբ, 1 հա-ի վրա սածիլելով 50-60 հազար սածիլ: Միջահաս սորտերը սածիլում են 60-70սմ միջշարային տարածություններով, բույսը բույսից 60սմ հեռավորությամբ, 1 հա-ի վրա սածիլելով 24-30 հազար բույս: Ուշահաս սորտերի սածիլները սածիլում են 80-90սմ միջշարքերով, բույսը բույսից 60սմ հեռավորությամբ, հեկտարի վրա տնկելով 14-16 հազ. բույս: Սածիլումը անհրաժեշտ է կատարել օրվա հով ժամերին, քեշի եկած հողում և անմիջապես ջրել: Պետք է սածիլել խորը, արմատների վրայի հողը լավ սեղմելով: Սածիլումից 2-3 օր հետո պետք է ստուգել դաշտը, չկպած սածիլների տեղը նորը սածիլելով, որից հետո անհրաժեշտ է ամբողջ դաշտը ջրել: Սածիլները կպչելուց և ամրանալուց հետո կատարվում է առաջին փխրեցումը և բուկլիցը: Հետագա փխրեցումները կատարվում են ըստ պահանջի`ջրելուց 2-3 օր հետո, հողի քեշ վիճակում: