Ոսպը միամյա բույս է, պատկանում է բակլազգիների (թիթեռնածաղկավորների) ընտանիքին միամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 6 տեսակ։ Արմատը իլիկաձև է, թույլ ճյուղավորված։ Ոսպի ցողունը չորսկողմանի է, բարակ, կանգուն, կամ քիչ թեքված, ճյուղավորվող, թավոտ։ Տերևները ձվաձև են կամ գծային։ Ծաղկակոթունը կրում է 1-4 մար ծաղիկներ, որոնք ունեն հինգ պսակաթերթ։ Պսակաթերիկները սպիտակ են, կապույտ, վարդագույն կամ մանուշակագույն։ Պտուղը ռոմբաձև է, տափակ, քիչ ուռուցիկ, մերկ, հասունացումից առաջ՝ մանուշակագույն։ Սերմերը տափակ են, ուռուցիկ, խոշոր կամ մանր, 2-9 մմ տրամագծով և լինում են կանաչ, մոխրագույն, գորշ, շագանակագույն ու սև։ Ոսպի սերմի միջուկը հիմնականում նարնջագույն է, հազվադեպ է լինում կանաչ գույնի։