Ցրտահերկից առաջ հողը պարարտացնել օրգանական պարարտանյութերով /մինչև 20տ/հ/։
Ցրտահերկը կատարել 25-30սմ խորությամբ: Գարնանը հողը փխրեցնել:
Ցանքի նորման համեմատաբար չոր պայմաններում 1.0-1.1մլն` ծլունակ սերմ է, իսկ խոնավ պայմաններում` 1.2-1.3մլն: Ջրովի պայմաններում ցանքը պետք է կատարել մարգերով, 7.5սմ` միջշարային տարածություններով, 6-8սմ խորությամբ։
Մինչև սերմերի ծլումն անհրաժեշտության դեպքում ծլումից հետո, հողը փոցխել: Անհրաժեշտության դեպքում պետք է 1-2 անգամ քաղհանել: