Սոյայի մշակում

1
Սոյայի մշակությունը
Սոյան հնագույն կուլտուրա է։ Մշակովի սոյայի հայրենիքը համարվում է Չինաստանը, որտեղ այն մշակել են մ․թ․ա. 5-6 հազար տարի առաջ։ Այստեղից տարածվել է սոյա բույսը մինչև Ասիայի երկրները։ Եվրոպա է բերվել 18-րդ դարի վերջում, ԱՄՆ՝ 19-րդ դարում, Ռուսաստան՝ 19-րդ դարի վերջում։ Մշակվում է ԽՍՀՄ-ում, ՌՍՖՍՀ-ում, Հեռավոր Արևելքում, Ուկրաինայում, Մոլդավիայում, Անդրկովկասում։ Մշակովի սոյան՝ պարենային, տեխնիկական, կերային և սիդերալ կուլտուրա է։ Հատիկը պարունակում է 24-45% սպիտակուց, 20-32% ածխաջրեր, 13-37% ճարպեր, վիտամիններ։ Սոյայի սպիտակուցը ամինաթթվային կազմով մոտ է կենդանական սպիտակուցին։ Հատիկը, ոչ հասուն ունդերն օգտագործվում են սննդի, մեջ, սոյայի ալյուրից պատրաստում են հրուշակեղեն։ Ձեթն օգտագործվում է մարգարինի և խտացրած ճարպի արտադրությունում, զտվածը՝ սննդի մեջ։ Սոյայի հատիկը հումք է շատ տեսակի արտադրանքների համար (արհեստական թել, պլաստմասսա, սոսինձ, լաքեր, ներկեր, օճառ և այլն)։ Սոյայի կանաչ զանգվածը, խոտը, խոտալյուրը, քուսպը օգտագործում են որպես կեր։
2
Կիրառությունը
Այն ունի մի քանի տասնյակ տեսակ։ Մշակության մեջ տարածված է թավոտ կամ մշակովի սոյա։ Սոյան միամյա է։ Արմատն առանցքային է, թափանցում է մինչև 1,5-2,5 մ խորության։ Ցողունի բարձրությունը 0,2-2 մ է, տերևները եռմասնյա են, ծաղկաբույլը՝ ողկույզ, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց մանուշակագույն, պտուղը՝ ունդ, պարունակում է տարբեր գույնի (դեղին, կանաչ, սև, խայտաբղետ), ձևի (գնդաձև, ձվաձև) և մեծության 1-4 սերմ։ 1000 սերմի կշիռը 38—520 գ է։ Ջերմասեր, լուսասեր, խոնավասեր բույս է։ Աճում է բոլոր տիպի (բացի թթու, ճահճացած և ալկալի) հողերում։ Հողը պետք է պարարտացնել գոմաղբով, ֆոսֆորային պարարտանյութերով։ Ցանքից առաջ սերմերը վարակում են պալարաբակտերիաներով։ Բերքը հավաքում են սերմի համար՝ երբ տերևները թափվել են, ունդերը գորշացել, կանաչ զանգվածի համար՝ ծաղկման և ներքին ունդերի առաջացման փուլում։ Սոյան մշակվում է նաև եգիպտացորենի հետ համատեղ՝ մեջընդմեջ շարքերով կամ քառակուսաբնային եղանակով՝ յուրաքանչյուր բնում երկուական սերմ։