Լոբու մշակում

1
Լոբու մշակությունը
Լոբու բույսերն ըստ թփի ձևի լինում են փաթաթվող (ցողունի աճը հասնում է 3-5մ) և թփուտային (ցողունը կարճ է, ուժեղ ճյուղավորված):
Լոբին ջերմասեր բույս է: Սերմերը ծլում են 8-10 օրում, լավագույն ջերմությունը 18-20C է: Շատ տաք և չոր պայմաններում լոբու ունդերը կոպտանում և անորակ են դառնում:
Լոբու գարնանային մշակության ժամանակ հողը աշնանը պետք է վարել 22-25սմ խորությամբ, գարնանը կատարելով կուլտիվացիա կամ չիզելում: Ամառային ցանքերի համար հողը անհրաժեշտ է վարել նախորդ մշակաբույսի (վաղահաս կաղամբ, վարունգ, դդմիկ, վաղահաս կարտոֆիլ) բերքը հավաքելուց անմիջապես հետո։
2
Հողի ընտրությունը
Լոբին պահանջում է թեթև, օրգանական նյութերով հարուստ ստրուկտուրային հողեր: Այն պետք է տեղադրել օրգանական լրիվ պարարտացման երկրորդ կամ երրորդ տարում։ Լոբու գարնանային մշակության ժամանակ հողը աշնանը պետք է վարել 22-25սմ խորությամբ, գարնանը կատարելով կուլտիվացիա կամ չիզելում: Ամառային ցանքերի համար հողը անհրաժեշտ է վարել նախորդ մշակաբույսի (վաղահաս կաղամբ, վարունգ, դդմիկ, վաղահաս կարտոֆիլ) բերքը հավաքելուց անմիջապես հետո:
Լոբին մշակում են հարթ մարգերում, 50սմ միջշարային և 15-20սմ միջբույսային հեռավորությամբ: Կատարվում է նաև 3 գծանի ժապավենաձև ցանք, գծերի հեռավորությունը վերցնելով 25-30սմ, իսկ ժապավեններինը` 50սմ: Փաթաթվող սորտերի համար ցանքսը կատարվում է թմբերով:
3
Ցանքը
Ցանքի նորման 80-100կգ/հա է: Կանաչ լոբի ստանալու համար բոլոր գոտիներում ցանքը կատարվում է գարնան վերջին ցրտահարությունների վտանգը անցնելուց հետո: Արարատյան և ծլեցված սերմերով (ձեռքով): Բերքատվությունը բարձրացնելու համար հարթավայրում ցանքը կատարում են երկու ժամկետներում` գարնանը ապրիլի վերջին հնգօրյակից մինչև մայիսի առաջին տասնօրյակի վերջը և ամռանը` հուլիսի 20-ից օգոստոսի 15-ը, նախալեռնային գոտում` մայիսի երկրորդ կեսին, լեռնային շրջաններում` հունիսի սկզբին:
4
Ցանքերի խնամքը
Ծլելուց 7-8 օր անց միջշարային տարածությունները անհրաժեշտ է քաղհանել և փխրեցնել, այն կրկնելով 15-20 օր հետո, այնուհետև` ըստ անհրաժեշտության: Փաթաթվող սորտերը 3-4 տերևի հասակում հենակավորում են: Բույսերի կոկոնակալման շրջանում անհրաժեշտ է պարարտացնել։ Ընդհանրապես լոբին պետք է ջրել, երբ նրա տերևները մուգ կանաչ գույն են ստանում: Պետք է ջրել միայն օրվա հով ժամերին` նախընտրելի է երեկոյան:
5
Լոբու բերքահավաքը
Լոբու բերքը պետք է հավաքել օր ու մեջ, թույլ չտալով, որ ունդերը մեծանան ու կոպտանան: Հավաքած բերքը անմիջապես պետք է փոխադրել ծածկի տակ և փռել բարակ շերտով:
Հայկական կարմիր լոբու սորտը միջահաս է։ Ծլում-ծաղկում և ծլում-հասունացում ժամանակահատվածները կազմում են համապատասխանորեն 34 և 49 օր։ Բույսը թփային է, ցողունը կանգուն, 45,8-46,5սմ բարձրությամբ։ Տերևները սրտաձև են, միջին մեծության, կանաչ գույնի։ Ծաղիկները միջին մեծության, բաց մանուշակագույն։ Ունդերը կանաչ են, առանց մագաղաթե շերտի և կարերում՝ թելերի, ծայրերում քիչ կորացած են, 10-12սմ երկարությամբ և 0,8-1,0սմ լայնությամբ, մեկ բույսի վրա կազմավորվում է 20-24 հատ։ 100 ունդի զանգվածը կազմում է 900-1000գ, իսկ 1000 հատիկինը՝ 530-580։ Սերմերը ունդերում 5-7 հատ են, երիկամաձև, միջին մեծության, մուգ կարմիր գույնի, հարթ, փայլուն մաշկով։
ՄոնաԼիզա - վաղահաս, մինչև իսկ գեր-վաղահաս, բարձր բերքատու սորտ է։ Ցողունները թույլ կարմիր, տերևները թույլ կանաչ գույնի, ծաղիկները՝ սպիտակ, պալարները՝ երկար, ձվաձև, մի փոքր զգայուն վնասվածքների նկատմամբ, հարթ, դեղին կեղևով, փոքր աչքերով, բաց դեղին միջուկով։ Դիմացկուն է վիրուսային հիվանդությունների նկատմամբ։ Բերքատվությունը 300ց/հա։