Խուլ եղինջը խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Աճում է հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում։ Ցողունը թույլ ճյուղավորվող է։ Բարձրությունը 30-60 սմ է։ Տերևները հակադիր են, ատամնաեզր (նման են եղինջի տերևներին, բայց զուրկ են գեղձային խայթող մազիկներից)։ Սղոցաեզր, ձևով նման են եղինջի տերևներին, բայց զուրկ են գեղձային խայթող մազիկներից։ Ցողունը թույլ ճյուղավորված է։ Ծաղիկներն անկանոն են, սպիտակ, հազվադեպ՝ վարդագույն՝ խմբված վերին տերևանութներում։ Ծաղկում է ապրիլ-սեպտեմբերին։ Պտուղը ընկուզիկ է։ Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, անտառեզրերին, մարգագետիններում, այգիներում, բանջարանոցներում և այլն։