Թարխունի մշակում

1
Թարխունի մշակությունը
Թարխունը, ի տարբերություն մյուս կանաչեղենների, բազմամյա բույս է: Օգտագործում են թարմ վիճակում` դալար ընձյուղները` տերևներով: Թարխունը հիմնականում բազմանում է թփի բաժանմամբ: Սերմերով բազմացումը նպատակահարմար չէ, քանի որ դրանք շատ մանր են և ծլունակությունը ցածր է: Թարխունը մշակում են թմբերով: Նպատակահարմար է թմբի լայնությունը վերցնել 80սմ, իսկ ակոսի լայնությունը` 60սմ: Բույսերը տնկում են թմբի երկու կողմերից` 30սմ հեռավորությամբ: Արարտյան հարթավայրում տնկումը կատարում են օգոստոսին, որոշ դեպքերում նաև աշնանը և գարնանը: Տնկումից անմիջապես հետո պետք է ջրել: Մինչև ձյան գալը բույսերն անհրաժեշտ է միայն ջրել: Ձմեռելու համար նոր տնկածբույսերը ծածկում են 4-5սմ հաստության օրգանական պարարտանյութով: Գարնանը հողը փխրեցնում են
օրգանական պարարտանյութեր խառնելով:
2
Թարխունի բերքահավաքը
Գարնանը /ապրիլ-մայիս/ բույսի կազմակերպած հյութալի, դալար ընձյուղները պարբերաբար անհրաժեշտ է հավաքել և օգտագործել: Հուլիսից թողնում են, որ բույսերը փարթամանան, հզորացնեն արմատային համակարգը: Նույն տեղում թարխունը մնում է 3-4 տարի, որից հետո տնկարքը անհրաժեշտ է թարմացնել: