Սպանախի մշակում

1
Սպանախի մշակությունը
Սպանախի ցանքը կատարել երեք ժամկետում՝ վաղ գարնանը՝ մարտին, նախալեռներում և լեռնային գոտիներում՝ ապրիլին։ Ամենից կիրառելին աշնանացանն է՝ 10.09-10.10, կարելի Է նաև ձմեռնամատին։ Ցանքը կատարել կամ շաղացան, կամ նեղշար՝ 15սմ միջշարային, 5-6սմ միջբուսային հեռավորությամբ։ Ցանքի նորման 40-45կգ/հա։ Առաջին իսկական տերևների առաջացման ժամանակ քաղհանել և սնուցել։ 2 շաբաթ անց կատարել երկրորդ քաղհանը։ Սպանախը չորություն չի սիրում, վեգետացիայի ընթացքում հողը պահել միշտ խոնավ։
2
Սպանախի բերքահավաքը
Բերքահավաքը կատարել, երբ բույսերը ունենան 3-4 գույգ մսալի տերևներ։