Հազարի մշակում

1
Հազարի մշակությունը
Վաղահաս և ցրտադիմացկուն տերևաբանջար է: Հազարը կարող է աճել 5-ում, լավագույնը` 15-20 է: Հազարը կարելի է մշակել և վաղ գարնանը, և աշնանը, անմիջապես տեղում ցանելով կամ սածիլելով: Արարատյան հարթավայրում հիմնականում մշակում են սածիլելով: Սածիլանոցում սերմերն անհրաժեշտ է ցանել հոկտեմբերին 10մ-ի հաշվով` 4-5գ: 2-3 տերև հասակում բույսերը սածիլում են մշակման տեղում 30սմ միջշարային և 25սմ միջբուսային հեռավորությամբ /10քառ.մ-ին անհրաժեշտ է 130 սածիլ/: Փխրեցումներն անհրաժեշտ է կատարել 3-5սմ խորությամբ: Բույսերը ձմեռում են 5-6 տերև հասակում: Ձմռան ցրտերից պաշտպանելու համար բույսերի բունը պետք է մուլչապատել, վաղ գարնանը փխրեցնել և սնուցել օրգանական պարարտանյութերով:
2
Հազարի բերքահավաքը
Աշնանային մշակության դեպքում բերքահավաքը կատարում են ապրիլ-մայիս ամիսներին: