Կանաչեղենի մշակում

1
Կանաչեղենի մշակությունը
Կանաչեղենների խմբի մեջ մտնում են` կոտեմը, մաղադանոսը, համեմը, նեխուրը, սամիթը, ռեհանը, կորթինը, թարխունը, հազարը (սալաթ) և կանաչ սոխը, որոնք օգտագործվում են թարմ` որպես աղցանային բույսեր, համեմունք` թթուների ու կերակուրների համար: Կանաչեղենները ցրտադիմացկուն են (բացի ռեհանից ու
կորթինից), սերմերը ծլում են 3−5 օրում և դիմանում են -5C-ից -6C սառնամանիքներին:
Չի թույլատրվում կանաչեղենը սրսկել թունանյութերով:
Կանաչեղենները վաղահաս են, զբաղեցնում են սնման փոքր մակերես, պահանջում են օրգանական նյութերով հարուստ, բերրի, մոլախոտերից զերծ հողեր, պահանջկոտ են հողի խոնավության նկատմամբ: Աշնանը փորելուց առաջ հարկավոր է պարարտացնել օրգանական պարարտանյութերով: Գարնանը հողը նորից անհրաժեշտ է փորել 15սմ-ից ոչ խորը, այնուհետև փոցխել, պատրաստել հարթ մարգեր և կատարել ցանք: