Եղեսպակ կամ շալֆեյ շրթնածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Տերևներն ամբողջական են, hազվադեպ՝ փետրաձև կտրտված, հասկաձև կամ հուրանանման ծաղկաբույլով։ Հայրենիքը Ամերիկան է։ Թփի բարձրությունը հաճախ անցնում Է 1,6 մ-ից։ Եղեսպակի սորտերից ուշագրավ են հրոգունդը՝ 30 սմ բարձրությամբ, գաճաճը՝ 40 սմ, և փռված եղեսպակը մոտավորապես 90 սմ բարձրությամբ։ Բազմամյա բույս է 40–50 սմ բարձրությամբ։ Տերևները՝ պարզ, խոշոր, նստադիր, հարթ, երկու կողմից դեղնավուն։ Ծաղկաբույլերը՝ հուրանաձև։ Ծաղիկները՝ երկշուրթ, ավելի քան 20 մմ երկարության։ Վերին շուրթի միջի ատամը եզրիններից կարճ։ Պսակը՝ սպիտակ, երկար խողովակով, երկշուրթ ետծալով։ Մշակության մեջ կա նաև լատ.՝ S. patens Cav. Benth. տեսակը, որի ծաղիկները փիրուզի գույն ունեն, իսկ տերևները թավշանման են։ Ծաղկում Է մշակման երկրորդ տարում։ Ծաղիկները նստած են երկար ծաղկակոթերի վրա։ Եղեսպակը բազմանում Է սերմերով և կտրոններով, վերջիններս մթերում են ձմեռվա ընթացքում։