Դանդուռը դանդուռազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Բույսն ունի մազարմատների խիտ ցանցով պատված առանցքային արմատ։ Արմատը կարմրավուն է։ Սերմերը սև են, մանր և փայլուն։
Դանդուռի ցողունները մերկ են, մսալի, գետնատարած, հիմքից ճյուղավոր։ Տերևները հերթադիր են, երկարավուն, բութ, հիմքում նեղացած, մսալի։ Ծաղիկները տերևանոթներում աճում են փնջերով։ Բաժակի մասերը մսալի են, բութ ողնուցով։ Պսակաթերթերը վառ դեղին են, կլորավուն, մոտավորապես 10 մմ երկարությամբ։Ծաղկում է
մայիս-սեպտեմբերին:Օգտագործում են սննդի մեջ(աղցան,մարինադ և այլն):