Սերմը պարունակում է մոտ 14% սպիտակուց, որի մեջ կան արժեքավոր լիզին և տրիպտոֆան ամինաթթուները,
70% օսլա, 3% ճարպ, 0,5% շաքարներ, 1% բջջանյութ, օրգանական թթուներ (թրթնջուկի, կիտրոնի, խնձորի)։ Հարյուր գրամ հումքի մեջ կան վիտամիններ՝ E-6,65 մգ, B1-0,43, B2-0,2, B6-04, B9-32 մկգ, PP-4,19 մգ, բետա կարոտին-0,006 մգ, յոդ-4 մկգ, կոբալտ 3,1 մկգ, պղինձ-0,64 մգ, ցինկ, բոր, երկաթ և այլն։
Բավարարին մոտ է կալցիումի (55 մգ), ֆոսֆորի (298), մագնիումի (78), կալիումի (380) փոխհարաբերակցությունը։ Դրական է համարվում, որ չի պարունակում գլյուտեն, չի կլանում նիտրատներ։