Եգիպտացորենը միամյա, միատուն, բաժանասեռ բույս է, կողրը` բազմաշար: Քաղցր եգիպտացորենը ջերմասեր բույս է: Սերմերը (հատիկները) սկսում են ծլել 8-10-ում: Բույսը տուժում է գարնանային -20C-ից մինչև -30C սառնամանիքներից: Քաղցր եգիպտացորենի յուրաքանչյուր բույսի վրա ձևավորվում է 1-2 կողր: Եգիպտացորենը պետք է մշակել սննդանյութերով հարուստ, լավ ստրուկտուրա ունեցող, փուխր, թեթև ավազակավային կամ կավավազային հողերում: Հողի նախապատրաստումը պետք է սկսել նախորդ մշակաբույսի վեգետացիայի ավարտից անմիջապես հետո, կատարելով խոզանի երեսվար 5-6սմ խորությամբ, 20-25 օր հետո դաշտը պարարտացնել օրգանական պարարտանյութերով 30-40տ/հա նորմայով, ապա վարել 25սմ խորությամբ: Մոլախոտերի մասսայական ծլումից հետո անհրաժեշտ է դաշտը փխրեցնել 10-12 սմ խորությամբ, փոցխել ու կատարել ցանք: