Աշորայի մշակում

1
Աշորայի մշակությունը
Օգտագործվում է և՛ որպես պարեն, և՛ որպես կեր: 1կգ կանաչ զանգվածը համապատասխանում է 0,18 կերային միավորի, սիլոսը` 0,17, իսկ չոր խոտը` 0,41: Ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է: Հողի նկատմամբ չի ցուցաբերում պահանջկոտություն: Աշորայի հացն օգտագործում են շատ վաղուց: Այդ պատճառով էլ աշորան մեր ցանքատարածություններում զբաղեցնում է երկրորդ տեղը ցորենից հետո: Աշորան մյուս հացազգիներից ավելի շատ նման է ցորենին: Սակայն նրանց կարելի է տարբերել ծիլերով. աշորայի փոքրիկ ծիլերն ունենում են չորս, իսկ ցորենինը` միայն երեք արմատիկ: Աշորայի ծիլերի առաջին իսկական տերևներրը կարմրավուն են, իսկ ցորենինը` վառ կանաչավուն: Բայց ամենից շատ աշորան ցորենից տարբերվում է ծաղիկներով և հասկերով: Աշորայի ալյուրը մուգ գույնի է, հացը` սննդարար և համեղ:
Մշակովի աշորան սերում է դաշտամոլախոտից, որը մի ժամանակ աղբոտում էր աշնանացան ցորենի ցանքսերը: Լեռնային շրջանների խստաշունչ պայմաններում ցորենը ցրտերին ավելի քիչ է դիմանում, քան դաշտամոլախոտը` վայրի աշարան:
Աշորան ցանում են, հիմնականում, ամռան վերջին: Դա աշնանացան աշորան է: Ուշ աշնանը նրա դաշտերը զմրուխտ են հագնում: Մատղաշ բույսերը չեն վախենում ցրտից և լավ ձմեռում են ձյան տակ: Գարնանը, խոնավ հողում, աշնանացան աշորան միանգամից հասակ է առնում: Աշորան տալիս է ոչ միայն հացահատիկ: Նրա ծղոտն օգտագործվում է որպես կեր և կենդանիների տակ փռոց (ցամքար): Նրանից պատրաստում են թուղթ և ուրիշ իրեր: