Տաքդեղը ջերմասեր բույս է, սերմերը ծլում են 12-13 օրում: Աճման և զարգացման համար լավագույն ջերմաստիճանը ցերեկը` 25C, գիշերը 15-18C: 11-13-ի սահմաններում աճը կանգ է առնում, իսկ -0.5C -ից -10C-ի դեպքում բույսերը մահանում են: 32C-ից բարձր` աճը դանդաղում է, ծաղիկներն ու երիտասարդ պտուղները թափվում են: Տաքդեղը պահանջկոտ է հողի խոնավության և բերրիության նկատմամբ: Լավ է աճում կավաավազային և
ավազակավային, օրգանական նյութերով հարուստ հողերում: Տաքդեղի սածիլումը կատարում են շարքը - շարքից 50սմ, բույսը բույսից, քաղցր սորտերի համար` 30սմ, իսկ կծու սորտերի համար` 20սմ հեռավորությամբ: 10մ-ի հաշվով անհրաժեշտ է 60-100 սածիլ: Արգելվում է սածիլը տնկել ջրի մեջ, այն պետք է տնկել քեշի եկած հողում` արմատավզիկից 1-2սմ խորը: Տաքդեղի սածիլումը կատարում են ապրիլ-մայիս ամիսներին: Արարատյան հարթավայրի պայմաններում ջրում են 15-18 անգամ, վեգետացիայի ընթացքում կատարում են 4-5 քաղհան-փխրեցում: