Սխտորի մշակությունը սկսվում է ձմեռնամուտային տնկումներով: Նրա համար լավագույն նախորդ են ամռան երկրորդ կեսին դաշտն ազատող մշակաբույսերը` վարունգը, դդմիկը, վաղահաս կաղամբը, կանաչ լոբին և այլն: Սխտորը պահանջում է օրգանական նյութերով հարուստ, ստրուկտուրային, մոլախոտերից մաքուր հողեր: Սխտորին թարմ գոմաղբ խորհուրդ չի տրվում տալ, որովհետև այդ դեպքում երկարաձգվում է վեգետացիան: Ցանկալի է 60-80տ/հա նորմայով օրգանական պարարտանյութ տալ սխտորին նախորդող մշակաբույսին: Օրգանական պարարտանյութերը /30-40տ/, (1 հա-ի հաշվով) հող պետք է մտցնել խոր վարի ժամանակ: