Սոխի մշակում

1
Սոխի մշակությունը
Քանի որ սոխն ունի ոչ մեծ արմատային համակարգ, որը տարածվում է հողի մակերեսային շերտում, այն պետք է աճեցնել բերրի, լավ մշակված, թեթև հողերում: Սոխը չի կարելի աճեցնել այն հողերում, որտեղ նախորդը եղել է սոխ: Գլուխ սոխ ստանալու համար սոխն աճեցնում են սածիլներով կամ սերմերով: Ջերմոցից կամ արկղից ընտրված սածիլների արմատները տնկելուց առաջ կարճացնում են, թողնում 1.5-2սմ: Կտրում են նաև տերևները, մինչև երիտասարդ տերևի գագաթը` գոլորշիացման մակերեսը փոքրացնելու համար: Սածիլները տնկում են ոչ խոր, ինչպես որ աճել է ջերմոցում, ապա հողն ամուր սեղմում են արմատների շուրջը: Սերմերից ստացվող սոխի ինքնարժեքն ավելի ցածր է: Սրանք ծաղկասլաք չեն տալիս: Գլուխ սոխ ստանալու համար, կանաչ սոխի հավաքի դեպքում բույսերի մի մասը պետք է թողնել հողում և սնուցել:
2
Սոխի բերքահավաքը
Սոխի տերևների պառկելը ցույց է տալիս բերքահավաքի սկիզբը: Հավաքած սոխն ունի հետ հասունացման հատկություն` տերևների մեջ կուտակված օրգանական նյութերը սոխուկների մեջ հոսելու շնորհիվ: Ահա թե ինչու խորհուրդ չի տրվում կտրել այն բույսերի կանաչ տերևները, որոնցից պետք է գլուխ սոխ ստանալ: Սոխը հավաքելուց հետո, անհրաժեշտ է այն տեղափոխել օդափոխվող տեղ: Որպես սննդամթերք օգտագործելու համար լավ է պահպանել սառնարանում: Տնային պայմաններում մթերային սոխը, որպես կանոն, պահում են 20-25C-ում: Այս պահպանման թերությունն այն է, որ սոխը չափից ավելի է չորանում: Սերմնակալ սոխը պահում են 2-50%-ի և 75-80% օդի հարաբերական խոնավության պայմաններում: Տնկելուց 3 շաբաթ առաջ սոխը պահում են տաք շենքում, 18-20C-ի տակ, որն արագացնում է բույսերի աճը և սերմերի հասունացումը: