Սեխի մշակում

1
Սեխի մշակությունը
Բոստանային մշակաբույսերին անհրաժեշտ է հատկացնել թեթև, ջրաթափանց, սննդանյութերով հարուստ հողեր։ Արարատյան դաշտավայրում ցանքը պետք է կատարել ապրիլի վերջից մինչև մայիսի 15-ը։ Մշակությունը նպատակահարմար է տանել լայն թմբերի վրա։ Սեխի ցանքը կատարել (200+70) /2 X 40, 50սմ: Ցանքը կարելի է կատարել թմբի երկու կողմից։ Սերմերի նախապատրաստումը, ցանքի տեխնիկան, խնամքի աշխատանքները /նոսրացում, քաղհան-փխրեցումներ, խորը բուկլից-վարի դնում, սնուցումներ, նաև ծերատում/ համարյա նույնն են, ինչ վարունգինը ։
Առհասարակ պետք է բոստանը ուշ-ուշ ջրել և խոնավությունը հողում պահելու համար կատարել հաճախակի փխրեցումներ։Պտուղների հասունացումը սկսում է հուլիսից մինչեւ սեպտեմբեր, երբ պտղակեղևը ընդունում է տվյալ սորտին յուրահատուկ պատկեր։
2
Սեխի օգտակարությունը
Սեխը դդմազգիների ընտանիքի միամյա խոտաբույս է: Հայտնի է 10 տեսակ: Հայրենիքը Միջին և Փոքր Ասիան է: Մշակության մեջ առավել տարածված է սովորական կամ ցանովի սեխը: Մշակվում է ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Իրանում, Աֆղանստանում, Փոքր Ասիայում, Ճապոնիայում, Բալկաններում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միջին Ասիայում, Մոլդովայում, Ուկրաինայում, Այսրկովկասում և այլուր:
Սովորական սեխի պտուղն արժեքավոր բուժական սնունդ է. պարունակում է շաքար (16-18% և ավելի), C վիտամին (մինչև 60մգ), կարոտին (A-նախավիտամին), պեկտինային նյութեր, հանքային աղեր:
Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (մուրաբա, չիր, շաքարաչիր, մարմելադ, պովիդլո, մեղր):