Ցանքի լավագույն ժամկետն է, երբ հողում ջերմաստիճանը հասնում է 12C-13C-ի: Ստորերկրյա ջրերի բարձր մակարդակ ունեցող հողերում ձմերուկը մշակում են հարթ մարգերում կամ կորիներով, իսկ մնացած հողերում, ուր ձմերուկը 4-5 անգամ պետք է ջրվի, մշակում են թմբերի վրա և ջրում են ակոսներով: Թմբերի լայնությունը պետք է վերցնել 2.8մ, իսկ բույսերի հեռավորությունը` 40-50սմ: Մեկ հեկտարում ցանում են 4-5կգ սերմ: Քեշի եկած հողում ցանքը կատարում են թրջած կամ ծլեցրած սերմերով: Սերմերը ծլում են ցանքից 5-6 օր հետո: Առաջին իսկական տերևների առաջացումից, ծլելուց 8-10 օր հետո, կատարում են առաջին նոսրացումը` յուրաքանչյուր բնում թողնելով 2 բույս: 4-5 տերևի առաջացման փուլում, կատարում են բուկլից բոստանի վար են դնում: Այս աշխատանքի ժամանակ 0.6-0.8մ լայնության ջրակոսը խորացվում է մինչև 50սմ և վերցրած հողը երկու կողմերից լցվում
թմբին` բույսի ցողունի վրա, 15-20սմ-ից ոչ պակաս հաստությամբ, որպեսզի բույսը հեռու մնա ջրակոսից: Սրան զուգընթաց կատարում են նաև վերջին նոսրացումը` յուրաքանչյուր բնում թողնելով մեկական բույս:
Ձմերուկի խնամքի մեջ են մտնում քաղհանը, փխրեցումը, ոռոգումը և հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքները, որոնք կատարում են ըստ անհրաժեշտության:
Ձմերուկը մինչև ծաղկելը պետք է քիչ ջրել, հնարավորորության դեպքում` բոլորովին չջրել: Ջրումները անհրաժեշտ է կատարել միայն օրվա հով ժամերին: