Բողկի և ամսաբողկի մշակում

1
Բողկի մշակությունը
Ամսաբողկը ցանում են վաղ գարնանը` մարտին և աշնանը` սեպտեմբերին, իսկ բողկը Արարատյան դաշտավայրում կարելի է ցանել հացահատիկի, վաղահաս կաղամբի, վաղահաս կարտոֆիլի, կանաչ լոբու, վարունգի, և դդմիկի բերքահավաքից հետո` հուլիս-օգոստոս ամիսներին, որպեսզի արմատապտուղները ձևավորվեն աշնան կարճ օրվա պայմաններում: Ցանքից առաջ հողը պետք է վարել 20-25սմ խորությամբ, որից հետո փոցխել:
Բողկը ցանում են հարթ մարգերում 40-45սմ միջշարքային և 12-14սմ միջբուսային հեռավորությամբ, իսկ ամսաբողկը` համապատասխանաբար` 8-10սմ և 4-5սմ:
Բողկի ցանքի նորման 10մ-ի հաշվով 15-18գ է, իսկ ամսաբողկինը` 20-22գ, ցանքի խորությունը` 2սմ:
2
Բողկի ցանքը և հետագա խնամքը
Ծլելուց հետո բողկի մշակության հիմնական աշխատանքներն են նոսրացումը, քաղհանը, փխրեցումը, սնուցումը և ոռոգումը: Սերմերի ծլելուց հետո, երբ բույսի վրա առաջանում են 1-2 իսկական տերևներ, կատարվում է ցանքերի նոսրացում և քաղհան, ամսաբողկի համար թողնելով 5-6սմ միջբուսային տարածություն, իսկ տարեկան բողկի համար` 12-14սմ: Քաղհան-փխրեցումները և ոռոգումը պետք է կատարել ըստ անհրաժեշտության:
3
Բողկի բերքահավաքը
Բողկի բերքահավաքը կատարվում է աշնան անձրևներից ու ցրտահարություններից առաջ: Հավաքած արմատապտուղները անհրաժեշտ է մաքրել փրերից, տեսակավորել և պահպանել խրամատներում կամ նկուղներում:
Խրամատների լայնությունը պետք է լինի 1մ, խորությունը` 60-70սմ, երկարությունը` ըստ պահպանվող արմատապտուղների քանակության: Խրամատի կողքից պետք է անցկացնել ջրատար առվակ` անձրևի և ձյան հալոցքի ջրերը հեռացնելու համար: Խրամատը ծածկում են 15-20սմ չոր ծղոտի, իսկ դրա վրա` 40-45սմ հողի շերտով: Ամսաբողկի բերքը հավաքում են պարբերաբար (օրումեջ), ծլելուց 30-40 օր հետո` տեխնիկական հասունացման շրջանում: Հավաքած ամսաբողկը կապում են փնջերով: Այն ճիշտ է փոխադրել կողովներով, ոչ թե պարկերով: