Բամիայի մշակում

1
Բամիայի մշակությունը
Բամիան պետք է մշակել օրգանական նյութերով հարուստ ավազակավային փուխր հողերում։ Նախացանքային մշակության միջոցառումները նույնն են ինչ մյուս բանջարաբույսերինը։
Ցանքի նորման՝ 15–20կգ/հա: Ցանքը կատարել չոր, թրջած և ծլեցրած սերմերով ղաշտավայրային գոտում՝ 25.04-10.05, նախալեռնային գոտում՝ 15-20.05։ Կարելի է մշակել նաև սածիլներով։
Առաջին քաղհան-փխրեցումները կատարել ծիլերը երևալուց հետո։ Մյուսները ըստ պահանջի /4-5 անգամ/, մինչև շարքերի փակվելը։
Առաջին նոսրացումը կատարել երկու իսկական տերևի փուլում, հաջորդը առաջինից 12-15օր հետո՝ 15-20սմ միջբուսային հեռավորությամբ, իսկ վերջինը նախորդից 15օր հետո՝ միջբուսային տարածությունը՝ 25-30սմ։
Սնուցումը տալ երկու նվագով. առաջինը՝ մինչև կոկոնակալումը, երկրորդը՝ բերքահավաքի շրջանում։
Բերքահավաքը կատարել երկարապտուղ սորտերի համար՝ պտուդը 5-6սմ, իսկ կարճապտուղները՝ 3-4սմ դեպքում օրումեջ, երբ դրանք նուրբ են։ Ցանել անփուշ Սոնա սորտը։
2
Բամիայի բերքահավաքը
Բերքահավաքը կատարել երկարապտուղ սորտերի համար՝ պտուդը 5-6սմ, իսկ կարճապտուղները՝ 3-4սմ դեպքում օրումեջ, երբ դրանք նուրբ են։