«ԶՈՒԼԱԼ Ա.Վ. ԱԿՏԻՎ» հեղուկ կենսապարարտանյութն էկոլոգիապես մաքուր, ձկան թափոնների վերամշակման արդյունքում ստացված բարձրորակ պարարտանյութ է։ Պարարտանյութը նախատեսված է միայն արմատային/կաթիլային եղանակով սնուցման համար: Նպատակային նշանակությունը՝ պտղի խոշորացում, բերքատվության մակարդակի բարձրացում, նվազ ֆոսֆորային միջավայրի վերականգնում, հագեցում: Այն իր բնույթով համարվում է ունիվերսալ, քանի որ նախատեսված է բոլոր տեսակի մշակաբույսերի պարարտացման համար, օժտված է հողում առկա կամ թերի սննդատարրերի կենսախթանիչ, վերականգնող, հարստացնող հատկություններով, ակտիվորեն նպաստում է պտղի քաշաճին: Չունի կողմնակի էֆեկտներ, սպասման ժամկետ։ Համատեղելի է այլ ագրոքիմիկատների և պեստիցիդների հետ:
- Լրացնում է հողում առկա մակրոտարրերի պակասը,
- Հագեցնում է ֆոսֆորային անբավարարությունը,
- Պաթոգեն ֆլորայի բացակայություն,
- Պայթյունավտանգ չէ,
- Չի խաթարվում, դեֆորմացիայի չի ենթարկվում,
- Չի պարունակում պաթոգեն ֆլորա
- Անվտանգ է օգտագործման համար,
- Չունի կողմնակի էֆեկտներ