Թե՛ պինդ, թե՛ հեղուկ պարարտանյութն արտադրված են էկոլոգիապես մաքուր, միմիայն օրգանական բաղադրիչներից, չկան քիմիական հավելումներ և միացություններ, որոնք կարող են նպաստել քաղցկեղածին բջիջների առաջացմանը, ինչպես նաև բույսի և հողի իմունիտետի նվազեցմանը: Արտադրանքը ստեղծվում է համապատասխան տրոֆիկ շղթայի և էկո համակարգի: Սեփական տեխնոլոգիայի կիրառումը շուկայում չկրկնվող արտադրանք ստանալու հիմնական գրավականն է: Երկու ենթատեսակներն էլ իրենց բաղադրության մեջ ներառում են բազմաթիվ օգտակար բակտերիաներ և դրանց համակցություններ, հիմնական մակրոտարրեր, այն է՝ ազոտ, ֆոսֆոր, կալիում, ինչպես նաև ակտինոմիցետներ, ֆուլվոթթուներ, խմորիչներ, բույսերի և հողի համար անհրաժեշտ բոլոր արժեքավոր միկրոէլեմետները:
Պարարտանյութերն իրենց տեսակով համարվում են ունիվերսալ, հետևաբար կարելի է օգտագործել ցանկացած մշակաբույսի պարարտացման համար, չկան որևէ սահմանափակումներ և/կամ հակացուցումներ, չկա գերպարարտացման կամ գերհագեցման խնդիր: Պինդ պարարտանյութն իր հերթին բաժանվում է գրանուլացված և փոշիացված (մաղած) տեսակների: Գյուղատնտեսն ունի ընտրության հնարավորություն, որը թույլ է տալիս ձեռք բերել իր համար առավել հարմար տեսակը, քանզի կառուցվածքային ենթատեսակների միջև որակական տարբերություններ բացարձակապես չկան: Միակ տարբերությունն այն է, որ հեղուկ պարարտանյութով արմատային, պարարտացմանը զուգահեռ կարելի է իրականացնել նաև արտարմատային՝ տերևային սնուցում, որի դեպքում վերանում է հավելյալ վիտամինային սնուցման և վնասատուների դեմ պայքարի միջոցառումների անհրաժեշտությունը: